Marvel-ը կնկարահանի «Վրիժառուների» 5-րդ մասը

Marvel-ը կնկարահանի «Վրիժառուների» 5-րդ մասը

PanARMENIAN.Net - Marvel ստուդիան (MCU) հաստատել է, որ «Վրիժառուները. Վերջնախաղը» (Avengers: Endgame) չի լինի շարքի վերջին ֆիլմը, հայտնել է Birmingham Mail-ը:

MCU-ի ղեկավար Քեվին Ֆայգին հայտնել է «Վրիժառուների» հինգերորդ ֆիլմի մասին: Հարցին, թե ինչպիսին կլինեն նոր կերպարները, Ֆայգին պատասխանել է, որ նրանք կլինեն շատ տարբերվող նախորդներից:

«Կլինեն կերպարներ որոնց դուք հանդիպել եք արդեն և կերպարներ, որոնց դեռ չեք հանդիպել», - ասել է Marvel-ի ղեկավարը:

Ավելի վաղ «Վրիժառուները. Վերջնախաղը» գերազանցել է Avatar-ին՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմը: Այսպիսով, Marvel-ի ֆիլմը վարձույթում վաստակեց $2.9 մլրդ՝ մինչդեռ Ջեյմս Քեմերոնի ֆիլմը հավաքել էր $2.79 մլրդ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---