Ցեղասպանության մասին ֆիլմը նոմինացվել է Emmy մրցանակի

Ցեղասպանության մասին ֆիլմը նոմինացվել է   Emmy մրցանակի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող Intent to Destroy («Ոչնչացնելու մտադրություն») ֆիլմը նոմինացվել է Emmy մրցանակի՝ «Լավագույն պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում, հայտնել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 24-ին է:

Intent to Destroy-ը պատմում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու իր ռազմավարական գործընկերների ժխտողական քաղաքականության մասին:

Ֆիլմի ռեժիսորը Ջո Բերլինգերն է, որը հայտնի է իր փաստավավերագրական ֆիլմերով, նա նաև Emmy մրցանակակիր է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---