Հայաստանի նախագահը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը: Զրուցակիցներն անդրադարձել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Կողմերը քննարկել են նաեւ կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---