Իրանցին Made in Azerbaijan գրառմամբ մետաղական տուփերի մեջ փորձել է թմրամիջոց տեղափոխել ՀՀ

Իրանցին   Made in Azerbaijan գրառմամբ  մետաղական տուփերի մեջ փորձել է թմրամիջոց տեղափոխել ՀՀ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում զննության են ենթարկել Իրանի քաղաքացի Օ.Բ.-ի ուղեբեռը՝ հայտնաբերելով 2.665 կգ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

ՊԵԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները հաստոցի համար նախատեսված Made in Azerbaijan գրառմամբ 2 մետաղական դետալի մեջ են հայտնաբերել թմրամիջոցը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: ԻՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---