Քննարկվել է Հյուսիս-Հարավի շինաշխատանքների արդյունավետության բարձրացումը26 հուլիսի 2019 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունին. քննարկվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: «Մենք շահագրգռված ենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը», - նշել է նախարարը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա գործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ և արագ լուծելու համար: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր: Չինաստանի դեսպան Թիար Էրլունին իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթան կհանդիսանա աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |