Կովկասյան պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը կարող է փչացնել Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Անկարայի նախաձեռնությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ավանդական հարաբերությունների լուրջ փոփոխության պատճառ կդառնա: Գործնականորեն Թուրքիայի ցանկացած քայլ, որն ուղղված է Հայաստանի հետ մտերմացմանը, ուղղված է Ադրբեջանի դեմ»,- այսօր Երեւանում կայացած կլոր սեղանի ընթացքում հայտնել է "Jane's Information Group"-ի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Թուրքիա կատարած իր վերջին այցի եւ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը Թուրքիայի արեւելյան հատվածում:



«Բացի այդ, Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ սահմանի բացումը ինչ-որ կերպ կթուլացնի լարվածությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում առկա լարվածությունը»,- ընդգծել է Ռիչարդ Գիրագոսյանը եւ ավելացրել, որ Հայաստանի հետ բաց սահմանի առկայությունը Թուրքիայի համար շատ կարեւոր է Ռուսաստանի հետ գործընկերության, ինչպես նաեւ թուրքական նախաձեռնության մեջ Իրանի բացառումը թույլ չտալու համատեքստում:



«Թուրքական նախաձեռնությունը Անկարային թույլ կտա լրջորեն զբաղվել տարածաշրջանային խնդիրներով` հաշվի առնելով ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի շահերը»,- նշել է Գիրագոսյանը` ընդգծելով, որ Կովկասյան պլատֆորմի ստեղծման գաղափարը կարող է անուղղելի վնաս հասցնել թուրք-ադրբեջանական հարաբերություններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---