29 հուլիսի 2019 - 10:27 AMT
Քոչարյանին ազատած դատավորի լիազորությունները կասեցվել են

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը կասեցրել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխած առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

ArmLur.am-ի փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Գլխավոր դատախազությունից դիմում է ուղարկվել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով, և ԲԴԽ-ն, ըստ օրենքի, կասեցրել է նրա լիազորությունները:

Ավելի վաղ Գրիգորյանի դեմ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, ինչպես նաև խուզարկվել էր նրա աշխատասենյակը: