29 հուլիսի 2019 - 13:02 AMT
Նյարդավիրաբուժական 2 ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով:

«Նյարդավիրաբուժական ծառայությունները կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչև օրս առկա չեն եղել Հայաստանում: Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչև այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում», - նշել է նախարարը:

Թորոսյանի խոսքով, նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։