4 հոկտեմբերի 2008 - 14:46 AMT
Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը եւ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շաբաթ օրը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Ալեքսեյ Կուզնեցովը: «Այսօր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Անատոլի Սերդյուկովը բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Կողմերը քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասել է նա, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: