4 հոկտեմբերի 2008 - 14:56 AMT
Իրանը պատասխան է ակնկալում Երեւանից ու Բաքվից ղարաբաղյան գործընթացում իր միջնորդության վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս է հայտնում, որ առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանն իրենց կարծիքը կհայտնեն իրանական կողմի առաջարկի վերաբերյալ, կապված միջնորդական առաքելության հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Համիդի Զարեն:

Նա նշել է, որ տարածաշրջանում որոշակի գործընթացներ են գնում, իսկ Իրանը տարածաշրջանի երկրներից մեկն է, եւ, բնականաբար, Իրանին եւ մյուս հարեւաններին հետաքրքրում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները: «Ուստի պաշտոնական Թեհրանը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ միջնորդության գաղափարով»:

Դեսպանն ընդգծել է, որ Իրանը ցանկանում է անել ամեն հնարավորը տարածաշրջանի երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,-հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: