Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունք տալ Սաուդյան Արաբիայի դեմ![]() 30 հուլիսի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գրոհի կազմակերպիչներից մեկը՝ Հալիդ Շեյխ Մուհամեդը, պատրաստ է հանդես գալ դատարանում և պաշտպանել ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների հարազատների հայցը Սաուդյան Արաբիայի դեմ: Նա ակնկալում է, որ փոխարենն իշխանություններն իր դեմ մահապատիժ չեն կիրառի: Այդպիսի առաջարկով ահաբեկչի նամակը դատարան են ներկայացրել հայց հարուցած հարազատների և որոշ ընկերությունների փաստաբանները, որոնք մտադիր են փոխհատուցումներ ստանալ Էր Ռիադից, հայտնել է The Wall Street Journal-ը: Հայցվորները Սաուդյան Արաբիային մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեչական կազմակերպության ֆինանսավորման և աջակցության մեջ: «Ալ Քաիդան» էր կազմակերպել ահաբեկչական գործողությունը, երբ մարդատար ինքնաթիռները զավթած ահաբեկիչները դրանք ուղղել են Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա: Ահաբեկչության հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |