Բագրատաշենում քաղաքացին փորձել է խուսափել 1 տ միրգը ձևակերպելուց` ինքնավնասման միջոցով

Բագրատաշենում քաղաքացին փորձել է խուսափել 1 տ  միրգը  ձևակերպելուց` ինքնավնասման միջոցով

PanARMENIAN.Net - ՀՀ պետականա եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին ի պատասխան մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները:

Այնուհետև նա ստացել իր բեռը և հեռացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---