Հայկական Menu Group-ը գնել է ուկրաինական սննդի առաքման Eda.ua ծառայությունը

Հայկական Menu Group-ը գնել է ուկրաինական սննդի առաքման Eda.ua ծառայությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնադրված Menu Group ընկերությունը հայտարարել է ուկրաինական սննդի առաքման Eda.ua ծառայությունը գնելու մասին, որը նախկինում պատկանում էր Foodout Group-ին: Գործարքի գումարը չի հրապարակվում:

Eda.ua-ի թիմը կմիանա Menu Group-ին, որն աշնանը կգործարկի menu.ua բրենդն ուկրաինական շուկայում: Նախատեսվում է 100 մլն գրիվնա ներդրում ցանցի զարգացման համար, գրում էain.ua-ն:

Menu Group-ը հիմնադրվել է Հայաստանում 2012-ին և սկսել է գործունեությունը սննդի առաքման menu.am ծառայությունից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Այսօրվա դրությամբ ընկերությունը սննդի առաքման ծառայություններ ունի ՀՀ-ում, Վրաստանում և Բելառուսում, ունի մոտ 1000 աշխատակից: 2019-ի ավարտին ընկերությունը մտադիր է ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասցնել $35 մլն և $10 մլն պլանային հասույթի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---