ԲԴԽ. Դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում քննիչն օրենքով չնախատեսված գործողություն է արել

ԲԴԽ. Դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում քննիչն օրենքով չնախատեսված գործողություն է արել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկո­ւ­թյան, աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությունը է տարածել:

Նշվում է, որ ԲԴԽ է դիմել Գրիգորյանը՝ հայտնելով նկա­տա­­ռումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկո­ւ­թյան, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:

«Հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն», - ասված է հայտարարության մեջ:

Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

Ավելի վաղ Գրիգորյանի դեմ քրեական հետապբդում է սկսվել դատական գործերի փաստաթղթեր է կեղծելու դեպքով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---