Ճապոնիայում շոգից 11 մարդ է մահացել, 5000-ից ավելին հիվանդանոցներում են

Ճապոնիայում շոգից 11 մարդ է մահացել, 5000-ից ավելին հիվանդանոցներում են

PanARMENIAN.Net - Ճապոնիայի գրեթե ամբողջ տարածքում հաստատված շոգի պատճառով մեկ շաբաթում՝ հուլիսի 22-28-ը, 11 մարդ է մահացել: 5664 մարդ հիվանդանոց է տեղափոխվել: Վիճակագրությունը հուլիսի 30-ին հրապարակել է երկրի Գլխավոր հրշեջ ծառայությունը:

Հոսպիտալացվածների քանակը գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները 3 անգամ: Գլխավոր պատճառը սաստիկ շոգն է, որը կտրուկ է հաստատվել ճապոնացիների համար համեմատաբար զով հունիսից և հուլիսի առաջին կեսից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ամռան առաջին կեսի ջերմաստիճանն ամենացածրն է եղել վերջին 30 տարում: Տուժածների մեծ քանակը բացատրվում է շոգ եղանակի կտրուկ հաստատմամբ, երբ ջերմաստիճանը հասավ 32-35 աստիճանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---