Թրամփը դուրս կբերի ԱՄՆ զորքն Աֆղանստանից մինչև 2020-ի ընտրությունները

Թրամփը դուրս կբերի ԱՄՆ զորքն Աֆղանստանից մինչև 2020-ի ընտրությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զինծառայողներին Աֆղանստանից մինչև 2020-ի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:

Ըստ նրա, Թրամփը հստակ նշել է «անվերջ պատերազմն ավարտելու» և զորքերը դուրս բերելու անհրաժեշտությունը, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ զինծառայողներն Աֆղանստանում են տեղակայված 2001թ. հոկտեմբերից: Այժմ այնտեղ մոտ 14.000 ամերիկացի զինվոր ու սպա կա:

2018-ի հուլիսից ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Աֆղանստանում խաղաղության հաստատման համար: Քննարկումների հիմնական թեմաներն են՝ օտարերկրացի զինծառայողների դուրս բերումը և այնպիսի երաշխիքների տրամադրումը, որ Աֆղանստանը հանգրվան չի դառնա ահաբեկչական խմբավորումների համար: Ըստ Փոմփեոյի, կողմերն «իսկական առաջընթացի են» հասել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---