ՌԴ-ում հաստատել են պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը

ՌԴ-ում հաստատել են պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է պոտենցիալ վտանգ ներկայացնող շների ցանկը հաստատող որոշումը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:

Ցուցակում ընդգրկվել է 12 ցեղատեսակ՝ ակբաշը, ամերիկյան բանդոգը, ամբուլդոգը, բրազիլական բուլդոգը, բուլլի կուտան, զտարյուն ալափահյան բուլդոգը (օտտո), բենդոգը, գայլի և շան խառնուրդները, գուլ դոգը, պիտբուլմաստիֆը, հյուսիսկովկասյան շունը, ինչպես նաև դրանց խառնուրդները, որոնց գենետիկայում կան ագրեսիայի ու ուժի դրսևորումներ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ցուցակը կազմվել է Կինոլոգիական կազմակերպությունների հասարակական միության առաջարկությունների հիման վրա: 2020-ի հունվարի 1-ից այդ շների զբոսանքն առանց դնչկալի ՌԴ-ում կարգելվի, բացառությամբ այն դեպքերի, երբ շունը գտնվում է տիրոջ ցանկապատված տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---