Գրիգորյանին պատկանող 140 միավոր գույքը պետությունն աճուրդի կհանի

Գրիգորյանին  պատկանող  140  միավոր գույքը   պետությունն աճուրդի  կհանի

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է վերացնել գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ այն աճուրդի հանելու նպատակով։

Ստաված գումարից 1 մլրդ դրամը պետք է փոխանցվի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ որպես չկատարված հարկային պարտավորություն:

Lragir.am-ի փոխանցմամբ, Մարտիրոսյանը միևնույն ժամանակ որոշել է Կոմիտեին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա այդ մասին իրազեկի դատարանին, որպեսզի վերջինս քննարկի մնացած գույքի վրա արգելանք դնելու հարցը։

Հուլիսի 30-ին ՊԵԿ-ը գրություն էր ուղարկել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով նրա ընկերությանը պատկանող գույքերի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ-ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած մոտ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։

Խոսքը՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է: Կատարողական վարույթի շրջանակում արգելանքի է վերցվել ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---