Չթույլատրվող ժամի հրավառություն անողը տուգանվել է 100,000 դրամով

Չթույլատրվող ժամի հրավառություն անողը տուգանվել է 100,000 դրամով

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է, հայտնել է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվել է հրավառությունը կատարողի ինքնությունը: Նա նույն օրը բերվել է ոստիկանություն:

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տունգանքը՝ 100.000 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---