6 հոկտեմբերի 2008 - 14:51 AMT
Հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազի արտահանումը Հայաստան
Հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազի արտահանումը Հայաստան: Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) տնօրեն Ռասուլ Սալմանիի խոսքերով, կիրակի օրվանից Հայաստանը կսկսի գազ առաքել Հայաստան:

«Իրանը նախատեսում է Հայաստան առաքել տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետր գազ: Սկզբնական շրջանում գազի առաքումների ծավալը շատ մեծ չի լինի, սակայն 2009թ. այն կհասնի 2,3 մլրդ խորանարդ մետրի: Փոխարենը Իրանը Հայաստանից կստանա 3,3 մլրդ Կվտ/ժ էլեկտրաէներգիա»,-ասել է Սալմանին, հաղորդում է իրանական IRINN գործակալությունը:

Իրան-Հայաստան գազամուղի 100-կիլոմետրանոց իրանական ճյուղը սկսվում է Թավրիզում եւ վերջանում է երկու երկրների սահմանագծին Մեղրիում: Հայկական մասը Մեղրիից հասնում է Սարդարան: Իրանը հաջորդ երկու տարիներին կապահովի Հայաստանի գազի պահանջը: Գազամուղի ընդհանուր արժեքը կազմում է 28,2 մլն դոլար: