ԱՄՆ-ում ստուգում են բեն Լադենի որդու մահվան մասին տեղեկությունը

ԱՄՆ-ում ստուգում են բեն Լադենի որդու մահվան մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կարծում են, որ ահաբեկիչ Օսամա բեն Լադենի որդին՝ Համզան, մահացել է: Աղբյուրը կառավարությունում չի նշել, թե երբ և որտեղ է նա մահացել, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով:

Երբ այդ մասին հարց են ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նա հրաժարվել է մեկնաբանություններից: Երբ հատուկ գործողության արդյունքում 2011-ին Պակիստանում սպանվեց Բեն Լադենը, Համզան կարող էր գտնվել Իրանում՝ տնային կալանքի տակ:

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՄՆ-ն մեղսակից է գործողությանը, որը հանգեցրել է բեն Լադենի որդու մահվան: Դա կարող էր տեղի ունենալ վերջին 2 տարում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը 1 մլն դոլար պարգևավճար էր սահմանել Համզա բեն Լադենի մասին տեղեկությունների համար: Գրոհայինի որդին սպառնում էր հարձակումներ կատարել ԱՄՆ-ում և նրա դաշնակից երկրներում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ Պետդեպի դիվանագիտական անվտանգության բյուրոյի ահաբեկչության դեմ պայքարի համակարգող Նաթան Սայլսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---