Հռոմի պապը Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել

Հռոմի պապը Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտնի օպերային երգչուհի, Մոսկվայի Բոլշոյի մենակատար Սվետլանա Կասյանին Թուրինյան պատանքի պատառներ է նվիրել:

Երգչուհին հիմնականում հանդես է գալիս Իտալիայում և եվրոպական այլ երկրներում:

Երգչուհին հուլիսի 24-ին նշում էր իր ծննդյան օրը, որն անցկացրել է Հռոմի պապի ընկերակցությամբ Վատիկանի Սբ Մարֆայի տանը, որտեղ մինչ օրս համեստ ապրում է Ֆրանցիսկոս Առաջինը՝ չցանկանալով տեղափոխվել պաշտոնական պալատ, հայտնում է «Նովայա գազետան»:

Ստանալով նվերը՝ Կասյանը հայտարարել է, որ «գիտակցում է» իր առաքելությունը և խոստացել է Մոսկվայում մատուռ կառուցել սրբության համար: Սակայն, մատուռը չի պատկանի Մոսկովյան պատրիարքությանը կամ այլ եկեղեցական իրավասության, այլ բաց կլինի բոլոր ուղղությունների քրիստոնյաների համար:

Թուրինյան պատանքն այն կտավն է, որով, ավանդության համաձայն փաթաթվել Է Հիսուս Քրիստոսի մարմինը խաչից իջեցվելուց հետո: 1984 թվականից Թուրինյան պատանքը Սուրբ Աթոռի սեփականությունն Է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---