2 օգոստոսի 2019 - 10:27 AMT
Մինաս Ավետիսյանի հայրական տունը Ջաջուռում կվերականգնվի

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այդ հարցի շուրջ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը զրուցել է նրա ավագ որդու, «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի հետ, հայտնում է քաղաքաշինական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ պետք է անպայման պահպանվի պատմական ճարտարապետական դիմագիծը` ի նպաստ Ջաջուռ համայնքի հետագա զարգացման: