«Երկրամաս». Բաքուն կրկին փորձում է սեպ խրել կազակների եւ հայերի միջեւ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հերթական անգամ փորձում է սեպ խրել կազակների եւ հայերի միջեւ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, նման գնահատական է տվել «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր, «Համշեն» հայկական գիտական տեղեկատվամշակութային կենտրոնի տնօրեն Տիգրան Թավադյանը օրերս Day.az ադրբեջանական ինտերնետ-պորտալում հայտնված «Ադրբեջանի կազակների հայրենակցական միությունների» ղեկավար Վիկտոր Մերեշկինի հարցազրույցին:



Վ.Մերեշկինը փորձել է վերակենդանացնել XX դարի 90-ականներին ադրբեջանական եւ թուրքական քարոզչամեքենայի տարածած այն լուրերը, թե իբր հայերը հավակնում են ռուսական տարածքների վրա, մասնավորապես Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքին: Ընդ որում Մերեշկինը անմասն չի թողնում նաեւ Կուբանի կազակներին, նրանց վերագրելով հայտարարությունները Կրասնոդարի մարզից հայերին արտաքսելու անհրաժեշտության մասին»,-գրում է «Երկրամասը»: Ինչպես նշում է Տ.Թավադյանը, «Վ.Մերեշկինը, կատարելով ադրբեջանական հատուկ ծառայությունների հանձնարարականը, հիշեցնում է բոլորին կազակների եւ հայերի միջեւ սեպ խրելու տապալված փորձի մասին, որը ձեռնարկվեց XX դ. 90-ականներին, երբ Կրասնոդարի մարզի տարածքում տարածվում էին Բաքվում տպագրված հակահայկական բովանդակությամբ թռուցիկներ»:



«Սակայն կյանքը հաստատեց հայերի եւ կազակների եղբայրական հարաբերությունների անխախտելիությունը, որը սկիզբ է առնում դեռեւս ռուս-թուրքական պատերազմների համատեղ մասնակցությունից: Դրա ապացույցն են այնպիսի փաստերը, ինչպիսիք են կազակների ներկայացուցիչների մասնակցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա արարողություններին, Երեւանում կազակների հուշարձանի կանգնեցումը եւ, վերջապես, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի կազակների ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ, որի շրջանակներում Ստեփանակերտում ստորագրվել է համագործակցության եռակողմ պայմանագիր ԱՊՀ-ի, Արցախի ազատամարտիկների միության եւ ԼՂՀ կազակների ներկայացուցիչների միջեւ»,-նշել է Տ.Թավադյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---