2 օգոստոսի 2019 - 12:53 AMT
ՀՀ-ն բարելավել է դիրքն ՈւԵՖԱ-֊ի ակումբային վարկանիշում՝ զբաղեցնելով 37-րդ տեղը

Հայաստանն ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում բարելավել է դիրքը՝ զբաղեցնելով 37-րդ հորիզոնականը: Հայաստանն առաջ է անցել Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Մալթայից, Վրաստանից, այլ երկրներից։

Հայաստանն ՈւԵՖԱ֊-ի վարկանիշում 2019-ին վաստակել է 2.25 միավոր, և 7.125 միավոր ուներ վերջին հինգ տարիների ցուցանիշներով:

Դա հնարավոր է դարձել վերջին ակումբային խաղերում գրանցված արդյունքների շնորհիվ. «Փյունիկը» 0:0 է խաղացել «Յաբլոնեցի» հետ և դորս եկել 3-րդ փուլ, «Ալաշկերտը» հաղթել է «Ստյաուային» 2:3 հաշվով, սակայն 2 խաղի հանրագումարով դուրս է մնացել պայքարից, քանի որ Երևանում պարտվել էր 0:3 հաշվով: