2 օգոստոսի 2019 - 12:56 AMT
Գյումրիում նոր ծննդատունը կսկսեն կառուցել 2019-ին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականին կմեկնարկեն Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները:

Օգոստոսի 2-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ըստ որի ծննդատան կառուցումը կիրականացվի Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով:

«Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում», -հայտնել է նախարարը։