Սահմանապահ Բարեկամավան գյուղը լուսավորվել է 2 օգոստոսի 2019 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն իր դիրքով ապահովագրված չէ հակառակորդի անկանխատեսելի թիրախավորումից: Այն գտնվում է սահմանային գոտուց մոտ 700-800 մ հեռավորության վրա: Գյուղի 18 կմ երկարությամբ ճակատային հատվածն անմիջապես առնչվում է հակառակորդի դիրքերի հետ։ Բնակչության թիվը տարիների ընթացքում նվազել է, մարդիկ հեռացել են՝ ապահով ու ավելի լավ կյանք փնտրելու համար: Գյուղացիների հիշողության մեջ դեռևս պահպանվում են հակառակորդի՝ տարբեր տարիների իրականացրած դիվերսիոն գործողությունները: Գյուղի դպրոցն ունի ընդամենը 16 աշակերտ: Չնայած առկա դժվարություններին՝ բնակավայրում հիմնականում զբաղվում են դաշտավարությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Հողի մշակն այստեղ միշտ զգոն է: Պատճառը բնակավայրի խոցելի դիրքն է, որն առավել ակնհայտ է դառնում երեկոյան ժամերին: Բարեկամավանն իր տեղադիրքով ամենախոցելիներից մեկն է համարվում, սակայն գյուղը տարիներ շարունակ զրկված է եղել լուսավորման համակարգից: Խնդիրը հայտնվել է գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը կարևորող գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, խնդիրը գրեթե կարգավորվել է: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում Բարեկամավանում ստեղծվել է արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք: Տեղակայվել է շուրջ 44 LED լուսարձակ: Լուսավորվել է մոտ 1650 մ երկարությամբ տարածություն՝ գյուղի գրեթե բոլոր հիմնական փողոցները: Համայնքների զարգացումը կարևորագույն առաջնահերթություն է գործընկեր կառույցների համար, իսկ բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումը զգալի կրճատում է էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը և համայնքի բնակիչները: «Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է որևէ սահմանապահ գյուղի ինչ-որ հարցում օգտակար լինել, ուզում եմ հավատալ, որ մարդիկ չեն կոտրվի, իրենց ավելի ամուր կզգան ու կշարունակեն ապրել տեղում: Լուսավորված փողոցը տեխնիկական խնդրի լուծում չէ: Այն ավելին է, քան կարելի է մտածել: Այս ծրագիրը լուծում է մի քանի խնդիր. ամենակարևորը՝ անվտանգության, ապա՝ սոցիալական, բնապահպանական, հոգեբանական… Պակաս կարևոր չէ նաև մայրաքաղաքի զարգացման տեմպերը գոնե մասամբ այս գյուղերում ապահովելը: Իրականում դա բավական բարդ է, բայց՝ անհրաժեշտ: Տարիների մեր նպատակը հենց դա է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |