Բաքվի հատուկ նշանակության քարոզիչները փորձում են շեղել ուշադրությունը Հայոց ցեղասպանությունից

PanARMENIAN.Net - Բաքվի հատուկ նշանակության քարոզիչների եւ արտերկրի նրանց գործընկերների հրապարակումները լեռնեցի հրեաների ցեղասպանության մասին, որն իբր իրագործել են հայերը անցյալ դարասկզբին Ադրբեջանի հյուսիսում, Ադրբեջանի նոր-նորագույն շրջանների քաղաքական պատմության կեղծմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների քաղաքականության ուղղություններից մեկն է արտացոլում, հայտարարել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտություննեի ինստիտուտի պետ, գերենալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը` մեկնաբանելով ադրբեջանական պարբերականներից մեկում հայտնված այն հաղորդագրությունը իբր Քնեսեթի կողմից նախապատրաստվող որոշման մասին` XX դարի սկզբում այժմյան Ադրբեջանի հյուսիսում լեռնեցի հրեաների ցեղասպանությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Ըստ Քոթանջյանի, Ադրբեջանի իշխանությունների վարած այս կուրսի դրսեւորումը դարձավ սեփական «ցեղասպանության» «ձեռք բերումը» որպես հատուկ նշանակության քարոզչության եւ քաղաքականության գործիք: Հայտնի է, որ ադրբեջանցի գիտնականները կատարեցին Հեյդար Ալիեւի քաղաքական պատվերը եւ մի հիմք «թխեցին»` ռուսների եւ հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանության» մասին Ադրբեջանի նախագահի հրամանագրի համար: Այս զեղծարարության նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության դատապարտումից, ինչպես նաեւ հարյուր հազարավոր հայերի վայրագ ոչնչացումից անցյալ դարի սկզբին կովկասցի թաթարներով բնակեցված Ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիսավետպոլի նահանգներում, իսկ այնուհետեւ` Ադրբեջանական Հանրապետությունում:



Արդեն գրվել է այն մասին, որ ամեն տարի հայերի զանգվածային ջարդերի եւ նրանց զինված ինքնապաշտպանության մասին ճշմարտությունն իմացող ադրբեջանական բնակչությունը անհարմար վիճակում է հայտնվում, ստիպված լինելով ըստ իրենց պետական տոների օրացույցի նշել ադրբեջանցիների գոյություն չունեցող «ցեղասպանության» օրը: Հայերի վիճակը, որոնք ստիպված էին ինչպես անցյալ դարի սկզբին, այնպես էլ 1988 եւ 1990թթ. պաշտպանել սեփական ընտանիքները Սումգաիթում, Կիրովաբադում եւ Բաքվում զանգվածային զինված ջարդերից, լավ են հասկանում հրեաները, որոնք եւս ջարդերի եւ դաժան սպանությունների զոհ են եղել: Բաքվի իշխանությունների ստեղծած ադրբեջանական ժողովրդի «համախմբման» այս գործիքի անբարոյականությունը Կովկասից դուրս մեր հանդիպումներում նշում են նույնիսկ ոմանք իմ ադրբեջանցի ընկերներից...Ես դիմում են Իսրայելի եւ հրեական սփյուռքի իմ գործընկերներին, ինչպես նաեւ Ադրբեջանին` կոչ անելով պաշտպանել Հարավային Կովկասի բոլոր ժողովրդների հետ հրեա ժողովրդի բարեկամության շահերը զեղծարարների կործանիչ գործողություններից»,-հայտարարել է Հայկ Քոթանջյանը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---