Զինդատախազությունը կես տարում 9.752 մլրդ դրամի վնաս է գտել. Վերականգնվել է 321.4 մլն դրամը

Զինդատախազությունը   կես տարում  9.752 մլրդ   դրամի   վնաս է գտել.   Վերականգնվել է 321.4 մլն դրամը

PanARMENIAN.Net - Զինվորական դատախազության իրականացրած ուսումնասիրություններով, պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9.752 մլրդ դրամ։

2018-ի առաջին կիսամյակում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների շրջանակում բացահայտված վնասի չափը կազմել է մոտ 264 մլն դրամ, այսինքն այս տարվա արդյունքներից մոտ 37 անգամ պակաս:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վերականգնվել է պետությանը պատճառված 321.4 մլն դրամ վնաս, 2018-ի նույն ժամանակահատվածում վերականգնման ցուցանիշը կազմել է 60.8 մլն դրամ կամ 5.2 անգամ պակաս:

Պետությանը պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---