ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ին

ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ին

PanARMENIAN.Net - ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների 2-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ըստ ամերիկյան գերատեսչության ղեկավար Մորգան Օրտագուսի, սահմանափակող միջոցները կգործեն առնվազն 1 տարի: Պատժամիջոցները հանելու պայման են հանդիսանում ներկայում և ապագայում քիմզենքի չկիրառման հուսալի երաշխիքները, միջազգային տեսուչների ներգրավումը գործընթացին, ինչպես նաև փոխհատուցումները Սոլսբերիի զոհերին, գրում է Lenta.ru-ն:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել ՌԴ դեմ սահմանափակող միջոցների երկրորդ փաթեթի ընդունման մասին: Ամերիկյան կողմի նոր պատժամիջոցների պատճառն այն է, որ Մոսկվան Սկրիպալների հետ կապված իրավիճակի կրկնությունը բացառելու երաշխիքներ չի ներկայացրել:

Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, 2018-ի մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերվել են բրիտանական Սոլսբերիում, նստարանին: Մասնագետները պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդապարալիտիկ նյութով: Լոնդոնում դրանում մեղադրեցին Մոսկվային: ՌԴ-ն ժխտում է իր մասնակցությունը միջադեպին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---