Երևան-Սևան մայրուղում պայթյունի դեպքով 3 անձ է ձերբակալվել

Երևան-Սևան մայրուղում պայթյունի դեպքով 3 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Երևան-Սևան մայրուղում պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում երեք անձ է ձերբակալվել:

ՀՀ Քնչական կոմիտեի փոխանցմամբ, նախնական տվյալներով՝ օգոստոսի 02-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարցաքննվել վկաներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---