Մոսկվան պատրաստվում է բողոքի նոր ակցիաների

Մոսկվան պատրաստվում է բողոքի նոր ակցիաների

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ընդդիմությունն օգոստոսի 3-ին նոր բողոքի ակցիաներ է մտադիր անցկացնել Մոսկվայում՝ ի պաշտպանություն անկախ թեկնածուների, որոնց թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին:

Մասնավորապես, նաև չհամաձայնեցված ակցիա է նախատեսված որպես բողոք հուլիսի 27-ի ցույցի մասնակիցների ձերբակալությունների դեմ: Մայրաքաղաքի իշխանություններն ամեն ինչ անում են նախատեսված ցույցերը տապալելու համար: Մոսկվայի որոշ շրջանների ղեկավար մարմինները խորհուրդ են տալիս տեղի ձեռնարկություններին անվտանգության սպառիչ միջոցներ ձեռնարկել՝ նույնիսկ դադարեցնելով աշխատանքը, հայտնել է Դոժդ հեռուստաալիքը:

Պաշտոնյաները նման միջոցները բացատրում են հուլիսի 27-ի ցույցերից հետո ձեռնարկատերերի բազմաթիվ բողոքներով նյութական վնասի մասին:

Մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործչի Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր են ճանաչվել։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին և 27-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---