Բաքվում կսկսեն հայոց լեզու, գրականություն ու պատմություն ուսումնասիրել

Բաքվում կսկսեն հայոց լեզու, գրականություն ու պատմություն ուսումնասիրել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը մտադիր է հայագիտության բաժին բացել, որտեղ կուսումնասիրեն հայոց լեզու, գրականություն ու պատմություն:

«Մենք պետք է բազմակողմանի ուսումնասիրենք Հայաստանը, այդ թվում նրա քաղաքականությունը, էկոնոմիկան, պատմությունը, գրականությունը: Մենք նաև մտադիր ենք կենտրոնում հայոց լեզվի դասընթացնել բացել: Ադրբեջանում քիչ են հայերեն իմացող մասնագետները»,-հայտարարել է կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը, գրում է «ԱզերԹաջը»:

Ըստ նրա, մի շարք հետազոտություններ են կատարվում, կապված ղարաբաղյան հակամարտության հետ:

«Մեր նպատակն է հակամարտության իրողությունները ներկայացնել համաշխարհային հանրությանը, մասնավորապես, միջազգային փորձագետներին, սերտ համագործակցություն հաստատել նրանց հետ»,-ասել է Շաֆիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---