Էրդողանը մտադիր է նոր գործողություն սկսել Սիրիայում

Էրդողանը մտադիր է նոր գործողություն սկսել Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքիան նոր հակաահաբեկչական գործողություն կսկսի Սիրիայում՝ Եփրատից դեպի արևելք: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարան արդեն տեղեկացրել է այդ մասին Մոսկվային և Վաշինգտոնին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը, գրում է «Վեդոմոստին»:

Նոր գործողություն սկսելու որոշումն Էրդողանը բացատրել է նրանով, որ Անկարան մտադիր չէ հանդուրժել սադրանքներն ու կրակոցները սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ սիրիական տարածքից:

Ավելի վաղ թուրքական բանակը, ըստ Էրդողանի, «մաքրել էր» սիրիական Աֆրինը, Ջերաբլյուսն ու Էլ Բաբը, ահաբեկիչներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---