2019-ի հունվար-հունիսին ՀՀ-ում ամեն 100 աղջկա դիմաց 110 տղա է ծնվել 5 օգոստոսի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ Հայաստանում աղջիկ-տղա խախտված հարաբերակցությունը փոքր-ինչ փոխվել է հօգուտ աղջիկների: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա. ընդհանուր առմամբ, ծնվել է 8451 տղա և 7660 աղջիկ: 2018 թվականի ատաջին կիսամյակում երկրում աղջիկ-տղա հարաբերակցությունը կազմել է 111.6-100: Նշված ժամանակահատվածում 7648 աղջիկ է ծնվել, 8541 տղա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորմա է ընդունում 105-100 տղա-աղջիկ հարաբերակցությունը: ՀՀ-ում հարաբերակցությունը չնայած խախտված է, սակայն վերջին տարիներին ցուցանիշը բարելավվել է. 2014-ին ՀՀ-ն երրորդն է եղել աշխարհում (2-րդը՝ Ադրբեջանը, 1-ինը՝ Չինաստան) խախտված հարաբերակցությամբ՝ 114-100: Այս երեք երկիրն առաջատարն են աշխարհում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհանտումների թվով: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին 2024–ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի փոխվի 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա Զախարովա․ ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումն անհանգստացնում է Ռուսաստանին Ըստ նրա, «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին» |