ՀՀ-ում ջրատարների վրա աղբահավաք համակարգ է տեղադրվում 5 օգոստոսի 2019 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում «Փոքր Վեդի համայնքում ոռոգման համակարգի բարելավում» ծրագրային խումբն շարունակում է իրականացնել ոռոգման ջրի ջրատարի վրա աղբահավաք համակարգի տեղադրմանը տեխնիկական աշխատանքները: ՀՀ շրջակա միջավայրի փոխանցմամբ, օգոստոսի 2-ին ծրագրային խումբը «ՄետալՄազ» ՍՊԸ կազմակերպության հետ համատեղ, Արտաշատ ՋՕԸ-ի և Փոքր Վեդի համայնքի ակտիվ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել է ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեխադրման աշխատանքներ։ Համակարգը նախնական փորձարկման նպատակներով տեղադրվել է Արտաշատի ջրանցքի 805 բաժանարար հանգույցում։ Համակարգի աշխատանքը փորձարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 1-2 օր տևողությամբ ոռոգման ջրանջատումներից և ջրանցքի մաքրման աշխատանքներից հետո։ Աղբահավաքման համակարգի շնորհիվ ոռոգման ջրից հեռացվել է մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կենցաղային բնույթի աղբ։ Աղբահավաքման համակարգի փորձարկման աշխատանքները շարունակելի են։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |