Որոնք են ՀՀ-ի ռազմավարական նպատակները. Փաշինյանի ելույթն Արցախում 6 օգոստոսի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները: Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու: Ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 մլն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Ունենալ $10 մլրդ արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10,000 աշխատող ստարթափ: Յոթնապատկել միջին աշխատավարձը: Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը: Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության և գիտության ֆինանսավորումը: Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 մլն-ի: Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Արցախը Հայաստան է և վերջ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |