7 հոկտեմբերի 2008 - 15:32 AMT
Գյուլ. Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս
Կայունությունը Կովկասում կարող է պայմաններ ստեղծել տնտեսական համագործակցության համար եւ ընդլայնել կապերը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան «Կովկասի կայունության պլատֆորմն» առաջարկել է Հարավային Օսիայի համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի պատճառով: «Պլատֆորմն իր մեջ ընդգրկում է Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, որի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ: Եթե Կովկասում լինի կայունություն եւ վստահություն դրանում, ապա դա բարենպաստ մթնոլորտ կձեւավորի տնտեսական համագործակցության համար: Տարածաշրջանը առանցքային նշանակություն ունի էներգոռեսուրսների եւ Արեւելքից Արեւմուտք անվտանգ փոխադրման տեսակետից: Այդ ճանապարհն անցնում է Թուրքիայով: Այդ իսկ պատճառով մենք շատ ակտիվ ենք երկխոսության մթնոլորտի ստեղծման փորձերում: Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս»,-ասել է Գյուլը Nesweek ամսագրին տված հարցազրույցում: