ՀՀ և Արցախի խորհրդարանների ղեկավարները խոսել են գործակցությունն ակտիվացնելու մասին![]() 6 օգոստոսի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը պետք է էլ ավելի ակտիվացնել: Այդ մասին խոսվել է օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի ունեցած հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարների՝ Աշոտ Ղուլյանի և Արարատ Միրզոյանի հանդիպում-առանձնազրույցի ժամանակ: Ողջունելով Արարատ Միրզոյանի այցը Արցախ Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է միջոցառման՝ Ստեփանակերտում անցկացնելու գաղափարի կարևորությունը: Խորհրդարանի ղեկավարը նաև անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ մասնավորապես խոսելով ԱՀ Ազգային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների՝ վերջերս տեղի ունեցած համատեղ նիստի արդյունքների մասին: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ սեպտեմբերից մեկնարկող նոր նստաշրջանի ընթացքում երկու խորհրդարանների համագործակցությունն ավելի կակտիվանա: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձ է կատարել հայկական երկու պետությունների միջև խորհրդարանական կապերի ընդլայնմանը և նշել, որ աշխատանքներ կտարվեն բոլոր մշտական հանձնաժողովների միջև համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ: Խոսելով համահայկական 7-րդ ամառային խաղերի մասին՝ Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել միջոցառման անցկացումը Ստեփանակերտում՝ ազգային միասնության տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին և փոխգործակցության օրակարգում գտնվող այլ հարցերին, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |