Գորան Լենմարկերը Ռուսաստանում եւ Թուրքիայում կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Գորան Լենմարկերը Ռուսաստանում եւ Թուրքիայում կքննարկի ղարաբաղյան կարգավորման գործընթացը PanARMENIAN.Net - Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Պառլամենտական Վեհաժողովի հատուկ զեկուցող Գորան Լենմարկերն այսօր կժամանի Մոսկվա: Այցի շրջանակներում Գորան Լենմարկերը ծրագրում է հանդիպումներ անցկացնել ԱԳՆ-ի հետ, որոնց ընթացքում մտադրված է քննարկել Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները: «Ներկա իրադրության մեջ կարեւոր է Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման նոր ուղեցույցներ փնտրել»:



Լենմարկերը նաեւ նշել է, որ Մոսկվայից հետո կուղեւորվի Թուրքիա, որտեղ բանակցություններ կանցկացնի ղարաբաղյան կարգավորման հարցով. «Ինձ հատկապես հետաքրքրում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը, ինչպես նաեւ Թուրքիայի առաջադրած Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմը»,- հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---