Հարությունյան. Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունն առաջնագծի ու ԼՂ տնտեսության համար, երբեք չի արվել![]() 6 օգոստոսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքական կուրություն է Հայաստանի հաջողությունները չտեսնելը: «Եթե մարդիկ չեն նկատում այն ձեռբերումները և հաջողությունները, որոնք կան ՀՀ-ում, ապա դա քաղաքական կուրության հետևանք է», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ որևէ մեկին չի հաճոյանում, հայտնել է Factor.am-ը: Նա ասել է, որ զարգացման լուրջ նախադրյալներ է տեսնում ՀՀ-ում: «Համատարած չարախնդություն է հիմա տիրում, ամեն մի ստորակետի համար չարախնդում են», - ասել է Հարությունյանը: Անդրադառնալով պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունների ջանքերին, Հարությունյանը նշել է, որ վերջիններս շատ բան են անում երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման համար: «Այն ինչ արել են Արցախի համար ՀՀ-ի գործող իշխանությունները ոչ թե պետք է անընդհատ շեշտենք հաճոյանալու համար, այլ նրա համար, որ պատմության մեջ նման բան չի եղել: Արցախի տնտեսության զարգացման համար մի քանի քայլերով այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ տնտեսական աճը մի քանի տարվա համար երաշխավորվել է, և ես սա չպետք է գնահատեմ, միայն նրա համար, որ մի քանի ընդդիմադիրներ ասում են, որ հաճոյանա՞լ եմ փորձում», - ասել է Հարությունյանը: ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |