Լարսում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի![]() 6 օգոստոսի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Վերին Լարսի տեղամասում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: «Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում Է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է գրառման մեջ: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |