Գործադիրը կհոգա սոցկացարաններում ապրող թոշակառուների կոմունալ վճարները![]() 6 օգոստոսի 2019 - 17:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցել պետաջակցությամբ ձևավորված սոցբնակֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ վճարները: Նշվում է, որ ՀՀ կառավարությունը կվճարի այս խմբի սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Նախարարության ենթակայությամբ գտնվող կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու է, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան): Հիմնավորման մեջ նշվում է, որ սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: «Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում», - ասված է հիմնավորման մեջ: ՀՀ-ում կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: ![]() ![]() Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |