Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության նոր ժամկետներ կան![]() 6 օգոստոսի 2019 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները` ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ բ) վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ դ) վճարովի հհեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջինմասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելությանհամար՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ: • Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00). • Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00): Հարցերի դեպքում զանգահարել հետևհալ հեռախոսահամարներով` +374 10 58-13-91 (սփյուռքահայերի համար), +374 10 56-23-64, (օտարերկրյա քաղաքացիների համար): ![]() ![]() Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |