«Զվարթնոցում» ոստիկանները կնոջն են վերադարձրել փողով ու ոսկեղենով կորցրած պայուսակը (վիդեո)

«Զվարթնոցում»  ոստիկանները կնոջն են վերադարձրել փողով ու ոսկեղենով  կորցրած պայուսակը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս կնոջ պայուսակ են գտել, որի մեջ եղել է $1600, ոսկյա և արծաթյա զարդեր։

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները պարզել են պայուսակի տիրոջ ինքնությունն ու կնոջը հրավիրել բաժին։

Պայուսակն ամբողջ պարունակությամբ, վերադարձվել է նրան, հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
Վերելակներ կտեղադրվեն ևս 8 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող աստիճաններին
---