Վանեցյան. Արցախը յուրահատուկ վայր է, որտեղ կայունություն է պետք

Վանեցյան. Արցախը յուրահատուկ վայր է, որտեղ կայունություն է պետք

PanARMENIAN.Net - Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն: Այդ մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը։

«Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Արթուր Վանեցյանն ասել է, որ ինքը, որպես ԱԱԾ տնօրեն, իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։

«Երեկ Արցախում հանրահավաքին ես հարկ համարեցի միջամտել, որ խժդժությունները լուրջ հետևանքներ չունենան: Փառք Աստծո, մեզ հաջողվեց կանխել այդ զարգացումները, քաղաքացիները լսեցին իմ հորդորն ու շարունակեցին իրենց, այսպես ասած, բողոքի ակցիան»,-ասել է նա։

Վանեցյանի խոսքով՝ հանրահավաքը պատմական էր։«Իրականում այն թեզերը, որ հնչեցին այդ հանրահավաքի ընթացքում, պատմական են, շեշտադրումները շատ կարևոր էին մեր ողջ հայ ազգի պատմության համար», - ասել է նա։

Հանրահավաքը, ԱԱԾ տնօրենի խոսքով, անվտանգության առումով, այո, ռիսկային էր։ «Բայց եթե մենք ուզում ենք անել մի բան, որը կզարմացնի ողջ աշխարհին, մենք պետք է դիմենք ռիսկերի։ Իհարկե, պետք է ռիսկերը գնահատենք ու անենք ամեն ինչ, որպեսզի այդ ռիսկերը լուրջ հետևանքներ չունենան», ֊-ասել է նա։ ԱԱԾ տնօրենն ասել է, թե այդ հանգամանքից ելնելով, ինքն անմիջական մասնակցություն է ունեցել համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներին ու մինչև այս պահը ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։

Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, որ պետք է բացառվի օտարերկրյա ուժերի ներգործությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ ԱԱԾ տնօրենն ասել է, որ, առհասարակ, օտարերկրյա տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին։

«Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից», - ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:Նա հնչեցրել է նաև «Միացում» կարգախոսն ու հայտարարել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---