Առանց սահմանների Եվրոպան կօգնի հակամարտությունների արագ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական ՀԿ գործունեության հիմնական ուղղությունը համագործակցությունն ու Մեծ Եվրոպայի ստեղծումն է, որն իր մեջ ընդգրկում է Կովկասը, Բալկաններն ու Միջերկրածովի երկրները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է BENO հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Իոահիմ Մուհոլտը: Նրա խոսքերով, «Youth4Media» ծրագրին, որը Հայաստանում կներկայացվի հաջորդ շաբաթ, մասնակցում է 16 եվրոպական պետություն` հիմնականում Արեւելյան Եվրոպայից: «Մեր նպատակն է Հայաստանի` որպես հին ու հարուստ մշակույթով երկրի ընդգրկումը եվրոպական ընտանիքի մեջ: Առանց սահմանների Եվրոպան կօգնի շատ ավելի արագ կարգավորել հակամարտությունները Կովկասում եւ Բալկաններում»,- ասել է Մուհոլտը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---