Վանեցյան. ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է ու միացվել Մարտի 1-ի գործին

Վանեցյան. ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է ու միացվել Մարտի 1-ի գործին

PanARMENIAN.Net - 2018-ին ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի հիմնական մասը վերաբերել է Մարտի մեկին։Այդ մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եկեք մանրամասն չպատասխանեմ, ուղղակի կասեմ ՝ այո, շատ հետաքրքիր փաստաթղթեր կային», - ասել է Վանեցյանը, հայտնում է Aysor.am-ը։

Վանեցյանն ասել է, որ իրականացվել է ծառայողական քննություն: «Փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի մեկի գործի քննությանը», - ասել է նա։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ծանոթ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փաստաթղթերին, որոնց մասին նա խոսել էր արձակուրդի վերջին օրը։«Ես այդ փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, վարչապետի ուղիղ եթերից եմ դրա մասին իմացել», -նշել է նա:

Նա ընդգծել է՝ կծանոթանա թղթերին, եթե լինի հանցակազմ, կլինի հետևանք, եթե ոչ՝ ուրեմն ոչ:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ նյութեր են ոչնչացվել: Հարցին, թե ի՞նչ կարևորության նյութերի մասին է խոսքը, վարչապետը արձագանքեց ծիծաղելով.«Որ ոչնչացրել են, ի՞նչ իմանանք։ Հիմա ծառայողական քննություն է ընթանում, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքներ կլինեն։ Բայց կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել։ Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է, որովհետև էդ նյութերն իրենց սեփականությո՞ւնն էր, որ ոչնչացրել են։ Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---