7 օգոստոսի 2019 - 11:35 AMT
21-ամյա աղջկա հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը հայտնաբերվել է

Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում է ընդունվել, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ջերմուկի բաժին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։