7 օգոստոսի 2019 - 11:47 AMT
ՔԿ. Երևանում 3 կին էկզոտիկ ծառեր են գողացել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։

2019թ. հունիսի 1-ինՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով հինգ էկզոտիկ ծառերը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նշված անձանց խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: